Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 
  • Յացենյուկը սադրանք է համարում Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ

    Յացենյուկը սադրանք է համարում Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ

    09.05.2014| 14:01
    ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վլադիմի Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ համարում է օտար ղեկավարի այց ուկրաինական տարածք։
  • Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

    Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

    09.05.2014| 13:59
    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
  • Մայիսի 9-ը նշանավորվում է մեր ժողովրդի հաղթանակներով. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

    Մայիսի 9-ը նշանավորվում է մեր ժողովրդի հաղթանակներով. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

    09.05.2014| 13:58
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ Մեր ժողովրդին` Մայիսի 9-ի պանծալի հաղթանակների առիթով:
  • Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    09.05.2014| 13:57
    «Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,- հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։
  • Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան

    Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան

    09.05.2014| 13:55
    Եղբայրական այցով Վատիկան մեկնած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վատիկանի Առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
  • Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

    Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

    09.05.2014| 13:53
    Կրեմլում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի դաշնակիցների դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում: Խոսելով միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:
  • Մայիսյան ժողովուրդ

    Մայիսյան ժողովուրդ

    09.05.2014| 01:30
    Մեծ գայթակղություն է գրել մայիսյան հաղթանակների մասին` Սարդարապատի, Բեռլինի ու Շուշիի մասին: Մեծ գայթակղություն է, որովհետև այդ հաղթանակները իրենց ընդհանրության մեջ ձեռք են բերվել ոչ միայն ու ոչ այնքան ռազմական ուժի, որքան ոգու ուժի շնորհիվ:
  • Կառավարությունն արտահերթ աշխատեցնում է ԱԺ-ին

    Կառավարությունն արտահերթ աշխատեցնում է ԱԺ-ին

    09.05.2014| 00:46
    «Կառավարությունն ամբողջովին ձևավորել է, և ես շնորհավորում եմ բոլորիս», - կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
  • ԼՂՀ ԱԳՆ․ «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող»

    ԼՂՀ ԱԳՆ․ «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող»

    09.05.2014| 00:44
    «Ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ»՝ այսպես է արձագանքել ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի վերջին հայտարարություններին:
  • Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում

    Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում

    09.05.2014| 00:43
    Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հայտնի ելույթից առաջ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի հարցում ամերիկյան արժեքներին համապատասխան քաղաքականություն վարել, ելույթից հետո հայտարարել է, թե իրենք ավելին էին սպասում: